Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ինչու հետաձգվեց ՀՀԿ ԳՄ նիստը

Ինչու հետաձգվեց ՀՀԿ ԳՄ նիստը
14.06.2012 | 04:55

Հունիսի 14-ի նիստի ընթացքում կառավարությունն անակնկալի եկավ. ՀՀԿ ԳՄ խորհրդի երեկոյան 19.00-ին նախատեսված նիստը, որում հաստատվելու էր կառավարության նոր կազմը, տեղափոխվել է հունիսի 15-ին։ Իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ, ՀՀԿ ԳՄ խորհրդի նիստի հետաձգմանը նախապես տեղյակ է եղել մի քանի մարդ, քանի որ որոշումն ընդունվել է հապճեպ, և չի բացառվում, որ կառավարության նոր կազմը կարող է հաստատվել շաբաթ օրը։ Նիստի հետաձգումը, ըստ նույն աղբյուրի, պայմանավորված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև դեռևս ընթացող որոշ հարցերի շուրջ բանակցություններով։ «Այդ խոսակցություններն իրականությունից հեռու են»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Այդ դեպքում ո՞րն է եղել ԳՄ խորհրդի նիստի հետաձգման իրական պատճառը։ «Որևէ արտառոց պատճառ չկա, նման դեպք էլի է եղել։ Խնդիրը զուտ տեխնիկական է»,- պարզաբանեց ԱԺ փոխնախագահը։
Հետաքրքիր է, որ վերը նշված խոսակցությունների կողքին շրջանառության մեջ են դրված ևս երկու տարբեր խոսակցություններ։ Մի աղբյուրի փոխանցմամբ` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանրապետությունում չէ, իսկ մյուս աղբյուրը պնդում է, որ շուրջ չորս օր է` ԲՀԿ նախագահը Հայաստանում է։ «Այս պահին Գագիկ Ծառուկյանը հանրապետությունում չէ»,- մեզ հետ հեռախոսազրույցում վստահեցրեց Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա ՏՈՆՈՅԱՆԸ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 6731

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ