Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Կրկին Սևանը կփրկի

Կրկին Սևանը կփրկի
15.06.2012 | 00:06

Այս տարի Սևանից սահմանվածից ավելի ջուր կվերցվի. կառավարությունը հավանություն տվեց ջրային ռեսուրսների կոմիտեի առաջարկին` դիմել ԱԺ-ին` Սևանից լրացուցիչ 150 մլն խմ ջուր վերցնելու համար։ «Հայաստանում երաշտ չկա, այնուհանդերձ, ջրի սակավություն է զգացվում»,- կառավարության նիստի ավարտից հետո պարզաբանեց ջրային ռեսուրսների կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը։ Այլ կերպ ասած, նա փարատեց լրագրողների մտահոգությունը երաշտի առնչությամբ։ Նշենք, որ անցած տարի Սևանից բաց է թողնվել 180 մլն խմ ջուր։ Ի դեպ, նիստի ժամանակ վարչապետն այս հարցի առնչությամբ ասաց, որ ստեղծվել է արտակարգ իրավիճակ, և առաջարկեց Սևանի հանձնաժողովի հետ հարցը մեկ անգամ ևս վերանայել` ճշգրտելու համար երկու կառույցներում եղած տվյալները։ Գուցե և ջրամբարներում կուտակված ջուրը, ինչպես ներկայացվում է, բավարար չէ, սակայն հետաքրքրական է, որ մոտ երեք շաբաթ առաջ նույն կառավարության նիստում նշվեց առատ տեղումների, մասնավորապես, հունվար-փետրվարին տեղացած ձյան պատճառով հողի գերխոնավության հարցը, ինչը վարչապետը դրական համարեց, նշելով, որ դա օգտակար կլինի գյուղատնտեսության,ը և լրացուցիչ ջրի կարիք չի զգացվի։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2670

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ