Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Թոխմախի կողմերում

Թոխմախի կողմերում
22.06.2012 | 15:06

Երկու օր շարունակ Մհեր Սեդրակյանը մեծամասնականով ընտրված պատգամավորների հետ անցկացրեց ԱԺ-ում, սակայն միջանցքում, որովհետև, ի տարբերություն մնացածների, նա միանգամից վերանորոգում է իրեն տրված երկու սենյակները: Սեդրակյանը մերթ ընդ մերթ գնում, յուր սենյակների դուռը «կոնֆիդենցիալ» բացում, նայում էր` ոնց են գործ անում «վարպետները», աննկատ փակում էր, որ լրագրողների ուշադրությունը չգրավի, իր վերանորոգումը «բազարի բուն չդառնա»:
Մեր հարցին` կո՞ղմ է քվեարկելու «վարչապետին չճանաչող» Սեդրակյանը կառավարության ծրագրին, վերջինս խիստ ոգեշնչված ասաց` անշուշտ, անպայման:
Ի դեպ, օրվա ընթացքում նա միջանցքում մերթ ընդ մերթ լիկբեզ էր անցկացնում ԲՀԿ-ական որոշ պատգամավորների հետ` վասն կառավարության ծրագրի: Հարցրինք` համոզում է կո՞ղմ քվեարկել: Ասաց` զրուցում ենք, է՛լի:
Իսկ կարող էր, որովհետև նա ընտրությունների ժամանակ բավականին «դոշ» էր տվել նույն ԲՀԿ-ի համար, մանավանդ` Թոխմախի կողմերում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2881

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ