Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Տեղի կունենա Լեոնիդ Ազգալդյանին նվիրված կայքէջի շնորհանդեսը

Տեղի կունենա Լեոնիդ Ազգալդյանին նվիրված կայքէջի շնորհանդեսը
02.07.2012 | 13:22

Այսօր` հուլիսի 2-ին, ժամը 19:00-ին, Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում (Աբովյան փողոց, 2) տեղի կունենա «Անկախության բանակ» և «Ազատագրական բանակ» ռազմական զույգ կառույցների գլխավոր հրամանատար, ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանին նվիրված կայքէջի (www.leonid.am - www.azgaldyan.am) շնորհանդեսը: Միջոցառման ընթացքում կցուցադրվի ազգային հերոսի կյանքը և մարտական ուղին նկարագրող ֆիլմ, ելույթ կունենան Ազգալդյանի համալսարանական և ռազմական ընկերները, կհնչեն ազգային-ազատագրական երգեր և բանաստեղծություններ:
Այս տարվա հունիսի 21-ին լրացավ Լեոնիդ Ազգալդյանի զոհվելու 20-րդ տարելիցը, իսկ նոյեմբերի 22-ին կլրանա ծննդյան 70-ամյակը: Այս կապակցությամբ նախատեսվում է իրականացնել միջոցառումներ և կյանքի կոչել մի շարք նախաձեռնություններ, մասնավորապես` կազմակերպել ծննդյան 70-ամյակին նվիրված տոնակատարում, դասախոսությունների շարք սահմանամերձ շրջաններում, համալսարաններում, դպրոցներում, զորամասերում Ազգալդյանի կյանքի և մարտական ուղու մասին, նպաստել հայաստանյան լրատվամիջոցներում ազգային հերոսին նվիրված հաղորդումների, հրապարակումների ցուցադրմանը, աջակցել Լեոնիդ Ազգալդյանի մասին ներկայումս նկարահանվող ֆիլմի ստեղծմանը և նրա կյանքն ու գործունեությունը պատմող կենսագրական գրքի լույսընծայմանը և այլն:


Լեոնիդ Ազգալդյանին նվիրված հոբելյանական միջոցառումների նախաձեռնող խումբ

Դիտվել է՝ 1719

Մեկնաբանություններ