Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ականատեսը ոստիկանապետն է

Ականատեսը ոստիկանապետն է
02.07.2012 | 19:43

Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը հերքում է իր դստեր մեքենայի շուրջ վերջերս շրջանառվող լուրերը։ «Իրականում ես ընտանիքիս հետ դուրս էի եկել «Սանտաֆե» սրճարանից, և մեքենան վարում էր դուստրս։ Ինքս ականատես եղա, ինչպես Բաղրամյան փողոցի վրա «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան կոպիտ խախտում թույլ թվեց` մեքենան վարում էր հակառակ ուղղությամբ։ Ի՞նչ եք կարծում, խախտումը չպե՞տք է կասեցնեինք, պետք է թողնեինք դժբախտ պատահա՞ր լիներ»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Երևանի ոստիկանապետը։ Հիշեցնենք, ըստ լրատվամիջոցների, «Տոյոտա Քեմրի» մակնիշի 88555 համարանիշի ավտոմեքենայի վարորդին ոստիկանությունը կանգնեցրել էր Բաղրամյան փողոցի վրա «Ինֆինիթի» մակնիշի ավտոմեքենային (որը պատկանում է Ն. Նազարյանի դստերը) վազանցելու համար։ Մինչդեռ Երևանի ոստիկանապետը այլ իրողություն ներկայացրեց և հավելեց, որ վարորդն ընդունել է իր սխալը, նշելով, որ ինքը գորիսեցի է և երթևեկության կանոնները լավ չգիտի։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3722

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ