Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Դիլիջան» ազգային պուրակում կուժեղացվեն վերահսկողական աշխատանքները

«Դիլիջան» ազգային պուրակում կուժեղացվեն վերահսկողական աշխատանքները
26.07.2012 | 13:45

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում երեկ «Դիլիջան» ազգային պարկում քննարկվել են կառույցի հիմնախնդիրները, էկոտուրիզմի զարգացման հեռանկարներն ու կիսամյակային հաշվետվության տվյալները: Ինչպես նշեց նախարարության մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը, բնության պահպանության գործում նախարարը կարևորել է պարկի դերը` հանձնարարելով առավել ուժեղացնել հսկողությունը վերջինիս տարածքում` այս ձևով կանխարգելելու ապօրինի ծառահատումները:

Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանը քննարկմանը ներկայացրել է մարզի բնապահպանական, էկոտուրիզմի զարգացման, աղբի տեղափոխման, աղբավայրի ընտրության, վերջինիս սահմանների ճշգրտման և այլ հարցեր: Պատրաստակամություն հայտնելով աջակցելու նշված հիմնախնդիրների լուծմանը` Արամ Հարությունյանը հանձնարարել է բնապահպանական պետական տեսչության տարածքային բաժնին առավել արդյունավետ և սերտորեն համագործակցել մարզպետարանի հետ:
Այնուհետև նախարարը միջազգային, բնապահպանական ՀԿ-ների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ուղևորվել է Նոյեմբերյանի «Զիկատար» բնապահպանական կենտրոն մասնակցելու «Տեղեկատվական կենտրոնի» բացմանը:
Միջոցառման ավարտին Ա. Հարությունյանը հավաստագրեր է բաժանել այն լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ովքեր մասնակցել էին մայիսին կազմակերպված «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասնագետների, բնապահպանական հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների իրազեկման» սեմինարին:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3940

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ