Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Քոչարյանը չի՞ առաջադրվի

Քոչարյանը չի՞ առաջադրվի
20.09.2012 | 03:26

Ահարոն Ադիբեկյանը նախագահական ընտրություններից առաջ կրկին հարցումների «մեջ» է: Նրա ղեկավարած «Սոցիոմետր» կենտրոնը երկու հարցում է իրականացրել և շուտով կներկայացնի հասարակությանը, բայց մինչ այդ Ադրբեկյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալու հնարավորությունները շատ քիչ են: «Եթե նա ծանոթանա իմ թվերի հետ, ապա չի առաջադրվի: Նրա վարկանիշը թույլ չի տալիս հավակնել անցողիկ դիրքերի»,-նշել է սոցիոլոգը:
Ի տարբերություն նախորդ ընտրությունների, ըստ Ադիբեկյանի, հասարակությունն այս անգամ ավելի ակտիվ է, ավելին, ընտրողների կեսը` 50 տոկոսը, ունեն վերջնական կարծիք: Ընտրությունները, ըստ նրա, լինելու են լարված, եթե գործող նախագահին մրցակից լինի ԲՀԿ-ն: «Մի բան է, երբ փիղը շրջապատված է փոքր շնիկներով, և բոլորովին այլ բան, երբ երկու գերխաղացող են դուրս գալիս քաղաքական դաշտ և պայքարում: Եթե ԲՀԿ-ն ակտիվորեն չմասնակցի, լարվածություն չի լինի»,-համոզված է սոցիոլոգը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5041

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ