Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Մայրաքաղաքի առաջին հեծանվուղին

Մայրաքաղաքի առաջին հեծանվուղին
10.10.2012 | 20:08

Երևանում բացվել է փորձնական առաջին հեծանվուղին, որը սկիզբ է առնում Օղակաձև զբոսայգու «Առագաստ» սրճարանին հարող հատվածից և շարունակվում է մինչև Զորավար Անդրանիկի արձանի հարակից տարածք: Հեծանվուղին բացվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, «Կանաչաստան» ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում` հաշվի առնելով մայրաքաղաքի ծանրաբեռնված երթևեկությունը, բնապահպանական խնդիրներն ու բնակչության շրջանում հեծանվային երթևեկության նկատամամբ հետաքրքրության աճը:

Հեծանվորդների համար երթևեկության հատուկ ճանապարհահատվածի ամբողջ երկայնքով կատարվել են համապատասխան գծանշումներ, տեղադրել ճանապարհային երթևեկության համապատասխան նշաններ, հեծանվուղու սկզբնամասում և վերջնամասում կահավորվել են նաև հեծանվային կայանատեղեր:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի խոսքով` փորձնական այս ծրագրով կյանքի է կոչվում նաև դեռ 2005-ին կառավարության` ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետումների նվազեցման միջոցառումների վերաբերյալ ծրագրի հաստատված որոշումը, որով նախատեսվում էր մշակել հետիոտն և հեծանվային երթևեկության զարգացմանն ու անվտանգությանը նպաստող միջոցառումներ:
Հեծանվային տրանսպորտի մշակույթի զարգացման հետ համատեղ՝ հետագայում մայրաքաղաքում կառանձացվեն նոր երթուղիներ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4713

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ