ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Աղոթարան

Աղոթարան
09.11.2012 | 11:35

Փրկիր ինձ, գթած, լսիր ողորմած,
Մի մտիր մարտի կավիս հետ մեռած.
Տե՛ս, թե ինչպես եմ կրկին ու կրկին
Ցանկապատերը ջարդում անխնա.
Ողորմյա լուսեղ. մի՛ թող,
որ օձը կծի ինձ նորեն`
Դեռ չապաքինված ոսկորներիս մեջ
թույն կաթեցնելով
Ձայն տուր բարձունքից,
տա՛ր ինձ տուն նորեն,
Հիվա՜նդ եմ այնքան,
անկարող այնպես:

Դիտվել է՝ 2436

Մեկնաբանություններ