Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ՝ գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին:               
 

Կգա ու կանցնի «գործի»

Կգա ու կանցնի «գործի»
22.11.2012 | 16:34

Հովիկ Աբրահամյանին մոտ կանգնած աղբյուրները դեռ քննարկում են Քոչարյան-Աբրահամյան ինքնաթիռային հանդիպման դետալները: Ըստ նրանց, հանդիպումն իսկապես պլանավորված էր, և այնքան էլ այնպես չէր, որ Ռոբերտ Քոչարյանը միայնակ էր երկրից դուրս եկել: Նա Բրյուսել էր մեկնել իր թիկնապահի հետ, որը Բրյուսելից Մոսկվա էր մեկնել միայնակ ու այնտեղով էր վերադարձել Հայաստան: Ի տարբերություն Քոչարյանի, որը Պրահայով էր եկել Հայաստան` Հովիկ Աբրահամյանին հանդիպելու: Ի դեպ, ըստ նույն աղբյուրների, այս անգամ ևս Քոչարյանը Մոսկվա, այնտեղից էլ դեպ Կանադա, կրկին միայնակ է մեկնել: Ընդ որում, նա դեռ այնտեղ է, չի վերադարձել. ոմանք պնդում են, թե կմնա այնքան, մինչև Ծառուկյանն ասի, որ առաջադրվում է, կգա ու կանցնի «գործի»:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3182

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ