Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Նրանք պատրաստ են նաև երկրորդ փուլի

Նրանք պատրաստ են նաև երկրորդ փուլի
12.01.2013 | 16:05

Նախագահական ընտրություններում դիտորդական առաքելությամբ ԵԱՀԿ-ն Հայաստան կգործուղի 280 կարճաժամկետ և երկարաժամկետ դիտորդների: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 13 փորձագետներ, որ ներկայացնում են անդամ 11 երկիր, ևս կդիտարկեն Հայաստանի նախագահական ընտրությունները: Նրանց ղեկավար Հայդի Թալիավիանին ասել է, որ փորձագետներն արդեն սկսել են մշտադիտարկումը` կհետևեն նախընտրական քարոզչության անցկացմանը, բուն քվեարկության ընթացքին և լուսաբանմանը զանգվածային լրատվամիջոցներով: Հայդի Թալիավիանին նաև ասել է, որ իրենց առաքելությունը դիտարկումն է, այլ ոչ թե պարտադրելը կամ քննադատելը: Նրանք մտադիր են հանդիպել քաղաքական բոլոր ուժերի հետ, այդ թվում` ընտրապայքարից հրաժարվածների: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական խումբը իր առաքելությունը կշարունակի նաև ընտրությունների երկրորդ փուլում, եթե նման անհրաժեշտություն առաջանա:

Դիտվել է՝ 2850

Մեկնաբանություններ