Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ՝ գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին:               
 

Իզաբելա ԱԲԳԱՐՅԱՆ. Ո՞նց պիտի կառավարեն երկիրը

Իզաբելա ԱԲԳԱՐՅԱՆ. Ո՞նց պիտի կառավարեն երկիրը
30.01.2013 | 22:30

Չէ, այս իշխանությունները չհասկացան ու չեն ուզում հասկանալ, որ Մաշտոցի պուրակը, Թռչկանը ... ոչ թե իրենց հաղթանակներն են, որ ընդգրկեն «հերոսություն արած գործեր»-ի շարքում, այլ իրենց բացթողումներն էին, որոնք հանրությունը չցանկացավ հանդուրժել և ոտքի ելավ: Ձեռքբերում կլիներ, եթե որևէ մեկի մտքով չանցներ, թե կարելի է ջրվեժի հաշվին սեփական գրպանը լցնելու միջոց կառուցել, ձեռքբերում կլիներ, եթե այդ անիծյալ կրպակները մեկ ժամ անգամ չմնային պուրակում: Իշխանությունների ձեռքբերումը կարող է լինել երկրում ՕՐԵՆՔԻ, այլ ոչ թե կամայականության հաստատումը:
Իսկ եթե չեն հասկանում, ո՞նց պիտի այլ կերպ կառավարեն երկիրը:

Դիտվել է՝ 7537

Մեկնաբանություններ