ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Մեսիին սպասող հերթական բնագիծը

Մեսիին սպասող հերթական բնագիծը
01.02.2013 | 14:36

Ֆուտբոլի իսպանական լիգայի խաղում չորս գնդակ խփելով «Օսասունայի» դարպասը` Լիոնել Մեսին հատեց 200 գնդակի սահմանը: Այժմ այն հավասար է 202-ի, և այս արդյունքով տաղանդավոր մարզիկը դուրս եկավ իսպանական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների աղյուսակի ութերորդ հորիզոնական:
Ինչ խոսք, փոքր-ինչ անսովոր է մեր օրերի մեծագույն ֆուտբոլիստին, «Ոսկե գնդակի» քառակի անընդմեջ տիրակալին աղյուսակի ստորին հատվածում տեսնելը, սակայն, այնտեղ տեղ գտածների համեմատությամբ, Լեոյի առավելությունը նրանում է, որ մնացածները վաղուց ավարտել են իրենց մարզական կարիերան (միակ բացառությունը լեգենդար Ռաուլն է, սակայն նա արդեն քանի մրցաշրջան հանդես է գալիս այլ երկրների առաջնություններում), իսկ Մեսին ոչ միայն գործող մարզիկ է, այլև ուժերի բուռն ծաղկման շրջանում է: Այնպես որ, եթե նկատի ունենանք նրա գոլային անհագ ծարավը, սկզբունքորեն կարելի է ասել, որ Լեոյին մեկ-երկու խաղաշրջան է մնացել Սարայի ռեկորդային ցուցանիշը` 251 գոլ, պատմության գիրկն ուղարկելու համար: Եթե Մեսին շարունակի նույն արդյունավետությամբ գործել (ընթացիկ մրցաշրջանում երկրի առաջնության 21 խաղում խփել է 33 գնդակ), ապա մնացած տասնյոթ խաղի արդյունքում նրանից եթե հետ չմնա լավագույնների հինգերորդ հորիզոնականում գտնվող Սեզարը, ապա գոնե այդ ճակատագիրն է սպասում վերջինից մեկ քայլ հետ գտնվող Կինիին: Սակայն եկեք առանձնապես չշտապենք, մանավանդ որ հերթում առայժմ Պաինիոն է` իր 210 գոլով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1673

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ