Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Երեքը` մեկում

Երեքը` մեկում
19.02.2013 | 01:00

Այսօր բավականին ներկայացուցչական խորհրդարանական պատվիրակություն է մեկնելու Ղարաբաղ` մասնակցելու ղարաբաղյան շարժման և Արցախի ազատագրման 25-ամյակի տոնակատարություններին: Պատվիրակությունը ղեկավարելու է ոչ թե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, այլ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: Ինտրիգ չկա. Հովհաննես Աբրահամյանը, որպես շտաբի պետ, պարզապես զբաղված է երեկ կայացած ընտրությունները «տեղավորելու» գործով:
Ըստ էության, սա իշխող կուսակցության համար «два в одном» է. ղարաբաղյան հաղթանակ, սեփական թեկնածուի հաղթանակ:
Չէ, «три в одном»` գումարած ԱԺ բոլոր ֆրակցիաների հետ հզոր կոնսոլիդացիայի ցուցադրումը. ԱԺ բոլոր` թե՛ ընդդիմադիր, թե՛ «դիմադիր», թե՛ «այլընտրանքային» ներկայացուցիչները մասնակցելու են այդ «եռատոնին»:
Մասնակցելո՞ւ է Սերժ Սարգսյանը այդ տոնակատարություններին` նախագահական նստավայրից, ասացին` դեռ պարզ չէ:
Իսկ մենք կարծում ենք` անշուշտ. պարզապես ցանկանում են «տեսնել»` ընտրություններն ինչպես կանցնեն, ինչ արդյունքներով, և ինչ «մունդիր պետք է զգենա» նախագահը Ղարաբաղում` «երեքը մեկ անելիս»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2681

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ