Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ո՞ւմ ականջներն են

Ո՞ւմ ականջներն են
05.03.2013 | 15:29

Վերջին շրջանում քաղաքական պայքարը վիրտուալ տարածքում անթույլատրելի ձևերի ու չափերի է հասել:
Ակնհայտ է, որ այդ տարածքում որոշակի խումբ է ստեղծվել, որը հատուկ առաջադրանքով թիրախավորում է, այսպես ասած, «կառուցողական», սեփական տեսակետներն ունեցողներին թե բացահայտ` «քոմենթների» տեսքով, որոնք շատ դեպքերում կոռեկտության տարրական սահմաններն են ոտնհարում: Մյուս տեխնոլոգիան ընդանրապես անթույլատրելի է. «պրիվատ» նամակներ են գրում` հայհոյանքներով լեցուն, վիրավորանքներով համեմված:
Նպատակը ոչ միայն հոգեբանական ճնշումն է, այլև «բազարի» մեջ քաշելու, աղմուկ հանելու մտայնությունը:
Ընդ որում, դրանք բոլորը «ֆեյքեր» են և հիմնականում նարջնագույն ֆոնին բարևի համար բռուցք «արածներ», իսկ ավելի ստույգ` արարածներ, որոնք հանդես են գալիս իբր Րաֆֆիի կողմնակիցներ, սակայն հաստատապես որևէ կապ ունենալ չեն կարող նրա հետ այն պարզ պատճառով, որ վերջինիս մարտավարությունը, բացի քաղաքական լինելուց, նաև քաղաքակիրթ է, ինչպես նաև` հանդուժող, ինչն այս դեպքում լիովին բացակայում է:
Այս մտահոգությունը մենք փոխանցեցինք «Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանին, վերջինս կիսեց այն, և սպասվում է, որ առաջիկայում իրենք կանդրադառնան դրան` կոչ անելով իրենց կողմնակիցներին չանցնել կոռեկտության սահմաները:
«Եթե` ոչ, եթե կշարունակվի այդ վարքագիծը, ապա նշանակում է` նրանք իսկապես ոչ մի կապ չունեն և չեն կարող ունենալ մեր պայքարի հետ, ու նրանց նպատակը բոլորվին այլ է»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2808

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ