Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մարզպետակռիվ

Մարզպետակռիվ
26.03.2013 | 00:54

Րաֆֆի Հովհաննիսյանի նամակ-պահանջագրի կետերից մեկը, որն առնչվում է հինգ մարզպետների հրաժարականին, մեր աղբյուրի դիտարկմամբ, Սերժ Սարգսյանը պատրաստ է կատարել, քանի որ նման փոփոխություն ինքը ևս մտմտում է տևական ժամանակ: Սակայն թվի հարցում Հովհաննիսյանը մի քիչ շատ է հեռու գնացել: Իհարկե, Երևանի ավագանու ընտրություններից հետո հնարավոր է մեկ-երկու մարզպետ «ինքնակամ» հրաժարականի դիմում ներկայացնի, սակայն` ոչ հինգը:
Այս առումով «վտանգավոր գոտում» են հայտնվել Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: Թե վերջիններիցս որը կշարունակի պաշտոնավարել, ում կփոխարինեն կամ ով կավելանա այս ցուցակում, ակնհայտ կդառնա նոր կառավարության ձևավորումից հետո: Մինչ այդ, մեր աղբյուրի փոխանցմամբ, մարզպետները «մարդ» են մեջ գցում, որ նախագահը չազատվի իրենցից:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2556

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ