Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Օրվա հայտարարությունն ու պարզաբանումը

Օրվա հայտարարությունն ու պարզաբանումը
28.03.2013 | 00:15

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ս. թ. մարտի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակի վերաբերյալ հարկ է արձանագրել երեք հանգամանք.
1. Նախագահ Սերժ Սարգսյանը մշտապես աչքի է ընկել մեծ համբերատարությամբ, և նա միշտ կառուցողական է իր քայլերում,
2. Նախագահի՝ ս. թ. մարտի 25-ի նամակում արված առաջարկությունը դեռ շարունակում է մնալ ուժի մեջ՝ չնայած հրապարակից հնչող անհիմն վերջնագրերի լեզուն ժամ առ ժամ նվազեցնում է դրա արդիականությունը,
3. Նախագահի հանդիպումները կազմակերպվում են վաղօրոք պլանավորված արարողակարգով, կանխավ ամրագրված ժամերի և տեղի են ունենում նախագահական նստավայրում:
Արմեն Արզումանյան


Այս հայտարարությանը հաջորդել է Րաֆֆի Հովհաննիսյանի պարզաբանումը` «Խոսնակի հայտարարությունը հերթական խեղաթյուրումն է և բոլոր դեպքերում մեր մոտեցումը շատ հստակ է և երկրի փրկությանն ուղղված է, և ոչ երբեք վերջնագիր: Թող ոչ ոք իմ խոսքերը չխեղաթյուրի իր մանր շահերի համար, մեր առաջարկն էլ ուժի մեջ է»: Ավելի վաղ Րաֆֆի Հովհաննիսյանը իր առաջարկները պարզաբանելով` ասել էր` «Այս հրապարակը նաև իրեն է պատկանում, Օպերայի շենքն էլ, հրապարակն էլ: Մինչև այս փուլի ավարտը ես Ազատության հրապարակից պարզապես դուրս չեմ գա»:

Դիտվել է՝ 2814

Մեկնաբանություններ