Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Կաթողիկոսական նոր փոխանորդ ԱՄԷ-ում և Քաթարում

Կաթողիկոսական  նոր փոխանորդ  ԱՄԷ-ում և Քաթարում
29.03.2013 | 12:57

Աբու Դաբիի Սբ. Նիկողայոս եկեղեցում նշվեց Մեծ պահքի շրջանի Ծաղկազարդի տոնակատարությունը, որը խորհրդանշում է Քրիստոսի փառավոր մուտքը Երուսաղեմ: Տոնակատարության առիթով ժամանել էր գերաշնորհ տեր Շահե սրբազան եպիսկոպոսը: Պատարագը վարում էր Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի նախկին գավազանակիր, այժմ արդեն ԱՄԷ-ում և Քաթարում կաթողիկոսական նոր փոխանորդ հոգեշնորհ տեր Մեսրոպ վարդապետ Սարկիսյանը: Պատարագին ներկա էին ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ, ազգային երեսփոխաններ, Աբու Դաբիի Ազգային վարչության նոր կազմը և Աբու Դաբիի հայ համայնքի ներկայացուցիչներ: Տոնակատարության ավարտին տեր Շահե սրբազանը, ներկայացնելով նոր փոխանորդին, պատգամեց ներկաներին. «Այսօր ուրախությամբ պետք է ծանոթացնեմ ձեզ հայր սուրբը և հայրաբար հանձնարարեմ, ինչպես նաև խնդրեմ, որ հայր սուրբի հետ միասին` հանուն փայլուն ապագայի, հանուն ձեր զավակների և նաև գալիք սերունդների միասնաբար գործեք: Որովհետև միասին գործելով` դուք միջավայրը արդեն իսկ կդարձնեք աստվածահաճո: Եվ հետևաբար Աստված էլ կմիանա ձեր ճիգերին և աշխատանքին»:


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Հ. Գ. -Կաթողիկոսական նոր փոխանորդի մասին պատմող նյութը կարդացեք «Իրատես de facto»-ի ապրիլի 5-ի համարում։

Դիտվել է՝ 2432

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ