Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Սերժ Սարգսյանը կմեկնի Լեհաստան

Սերժ Սարգսյանը կմեկնի Լեհաստան
05.04.2013 | 03:00

Մեր հստակ տեղեություններով` հունիս ամսին Սերժ Սարգսյանը կմեկնի Լեհաստան: Ինչ ասել է Լեհաստան` բոլորը գիտեն: Վերջինս հետխորհրդային երկրների արևմտյան կուրատորն է, այնտեղից են «ծագել» բոլոր կարգի «գունավոր» հեղափոխությունների արևները:
Սերժ Սարգսյանի այցն այս փուլում հետաքրքիր է մի շարք առումներով. նախ` դարի դիլեմայի. այն է` Մաքսային միությո՞ւն, թե՞ ԵՄ հարևանություն և ասոցացման համաձայնագիր: Եվ ապա, ԵՄ երկրների դոնորների` նոյեմբերին սպասվող համաժողով:
ՈՒ եթե սրան էլ գումարում ենք այն հանգամանքը, որ օրերս Լեհաստանում էր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ով, ի դեպ, հանդիպել էր ոչ միայն Լեհաստանի իր պաշտոնակցի, այլև, ոչ ավել-ոչ պակաս, երկրի նախագահ Բ. Կոմորովսկու, Սենատի նախագահ Բ. Բորուսևիչի հետ, ու, ոչ ավել-ոչ պակաս, տնտեսական հարցերի, հայ-լեհական առևտրաարդյունաբերական պալատ ձևավորելուն զուգընթաց, քննարկել ռազմական արդյունաբերությանը վերաբերող հարցեր, կարևորելով «Լյուբավա» ընկերության և ՀՀ պաշտպանության նախարարության Չարենցավանի հաստոցաշինական գործարանի միջև ստորագրված հայ-լեհական համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին համաձայնագիրը:
Այդ իսկ պատճառներով Սերժ Սարգսյանի այցը հեղափոխությունների կենտրոն բավականին նուրբ և հետաքրքիր իմաստներ է ստանում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3764

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ