Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ով է ղեկավարելու ՀԱԿ կուսակցությունը

Ով է ղեկավարելու ՀԱԿ կուսակցությունը
13.04.2013 | 17:58

ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարն ընթանում է Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում: Ըստ էության, ԼՏՊ-ի աննկուն ջանքերով ի կատար ածվեց ս.թ.փետրվարի 23-ին ՀՀՇ արտահերթ 18-րդ համագումարում ընդունված բանաձևը, համաձայն որի 375 կողմ, 6 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշում ընդունեց ՀՀՇ-ն վերանվանել ՀԱԿ կուսակցության:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն իր բացման խոսքում իրազեկեց, որ ՀԱԿ-ի հրավերն ընդունել են ՀՅԴ և ԲՀԿ ներկայացուցիչները:Դահլիճում են նաև առանձին ՀԿ-ների անդամներ, օտարերկրյա դիվանագետներ, արտասահմանցի հյուրեր:

Ելույթի իր խոսքում ԲՀԿ-ն ներկայացնող Ստեփան Մարգարյանը մասնավորապես նշեց, թե «դեռևս խորհրդարանական ընտրություններից առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել լայն կոնսոլիդացիա ձևավորելու նախաձեռնությամբ, ինչը արդիական է նաև այսօր»:
Իսկ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը փաստեց, թե «հայ հասարակությունն այժմ, առավել քան երբևէ, ակնկալում է ընդդիմադիր կուսակցությունների համատեղ աշխատանք, ինչն անխուսափելի է և անհրաժեշտ է երկրում օրինական կարգ հաստատալու համար»:

Ասում են, թե կուսակցության նախագահի թեկնածուները երկուսն են՝ Լևոն Տեր-Պետրոսյան և ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան: Վերջինս, սակայն, ժխտում է այդ իրողությունը, վստահեցնելով` ինքն ամեն ինչ անելու է, «որպեսզի կուսակցությունը ղեկավարի Լևոն Տեր-Պետրոսյանը»:


Վահե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 5855

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ