Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Չե՜նք հանդուրժելու որևէ ճնշում ակտիվիստների նկատմամբ»

«Չե՜նք հանդուրժելու որևէ ճնշում ակտիվիստների նկատմամբ»
14.04.2013 | 14:59

Բնապահպան ակտիվիստները ապրիլի 15-ին ժամը 15:00-ին բողոքի ակցիայով հանդես կգան Քանաքեռ Զեյթունի առաջին ատյանի դատարանի դիմաց (Թբիլիսյան խճուղի, 3/9 շենք):

Բանն այն է, որ Կապանում հանք շահագործող «Դինո Գոլդ մայնինգ» ընկերությունը դատական հայց է ներկայացրել բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսեսյանի դեմ՝ նրան մեղադրելով զրպարտության մեջ, թե իբր նա ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպումների ժամանակ՝ իր ելույթներից մեկում, բարձրաձայնել է հանքագործների նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունների մասին:

Ակցիայի նպատակը`ցույց տալ, որ Եղիան ճշմարտությունն է ասել, բայց քանի որ ՀՀ-ում տիրում է վախի մթնոլորտ, գյուղացիները չեն կարող բարձրաձայն խոսել այդ մասին: Եվ երկրորդ` ցույց տալ հանք շահագործող բոլոր ընկերություններին, որ չենք հանդուրժելու որևէ ճնշում ակտիվիստների նկատմամբ:

«Հավաքվում ենք դատարանի դիմաց՝ 14:30-ին: Գալիս ենք Թեղուտի կամ այլ բնապահպանական թեմաներով շապիկներով ու բանդանաներով (մի քանի հատ ունենալու դեպքում խնդրում ենք վերցնել ձեզ հետ՝ մյուսներին ակցիայի ժամանակ տրամադրելու համար): Եթե դուք տուժել կամ տուժում եք հանքարդյունաբերական կամակերպությունների գործունեությունից, գրե´ք ձեր խնդիրը պաստառի վրա և միացե´ք մեզ:

Միանա´նք ու հանքակեր բոլոր ընկերություններին ցույց տանք, որ չե´նք հանդուրժելու որևէ ճնշում ակտիվիստների նկատմամբ և որ դե´մ ենք Հայաստանը հանքաստանի վերածելուն: Միանա´նք մարզերից, հեռու և մոտ գյուղերից, միանա´նք ու զարկե´նք հանքարդյունաբերությանը»,-նշված է բանպահպանների հայտարարության մեջ :

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3294

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ