Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մրսելու ենք, մի քանի օր

Մրսելու ենք, մի քանի օր
16.04.2013 | 13:10

Ապրիլի 17-ին և 18-ին գիշերը Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում հնարավոր է ջերմաստիճանի անկում օդում մինչև 0...-2՛C:
Ապրիլի 15-ին օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին առանձին շրջաններում, 16-ին շրջանների զգալի մասում, 17-19-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 15-ին գիշերը կբարձրանա 1-2, 16-17-ին ցերեկը կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 14-17 աստիճանով:
Երևանում՝ ապրիլի 16-ի օրվա երկրորդ կեսին, 17-19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Դիտվել է՝ 3433

Մեկնաբանություններ