Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հզոր երկրաշարժ՝ Իրանում

Հզոր երկրաշարժ՝ Իրանում
16.04.2013 | 17:05

Իրանում տեղի է ունեցել 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվում է Հաշա կոչվող բնակավայրից 86 կմ հեռավորության վրա՝ Պակիստանի սահմանին։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Պարսից ծոցի ամբողջ տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում։
Հաղորդվում է, որ Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում ցնցվել են բարձրահարկ շենքերը, որտեղից մարդիկ խուճապահար փախել են։ Առայժմ տեղեկություններ չկան զոհերի և տուժածների մասին։
Նշենք, որ ապրիլի 10-ին Իրանի հարավ-արևմուտքում տեղի ունեցած 6,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժից զոհվել էր 37 մարդ, 850-ը՝ վիրավորվել։

Դիտվել է՝ 2167

Մեկնաբանություններ