Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Երջանիկ ԱԲԳԱՐՅԱՆ. Անտեսվում է Մոնրոյի հռչակագիրը

Երջանիկ ԱԲԳԱՐՅԱՆ. Անտեսվում է Մոնրոյի հռչակագիրը
24.04.2013 | 23:02

Մեր պատմաբանների և լրագրողների մի մասը, երբ անդրադառնում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը, հատկապես անցյալ դարի սկզբից մինչև 40-ական թվականները, հաշվի չի առնում ԱՄՆ նախագահ Մոնրոյի անունը կրող հռչակագիրը (1823 թ.) , որով ԱՄՆ-ն իր շահերի գոտին էր հռչակում արևմտյան կիսագունդը: Սա հետագայում անվանվել է մեկուսացման՝ իզոլյոնիստական քաղաքականություն: Օրինակ՝ ԱՄՆ-ի Սենատի կողմից մերժված վիլսոնյան իրավարար ակտը հենց այդ հռչակագրի դրույթների հիման վրա է մերժվել և ոչ թե հատկապես 1920 թ. նախագահական ընտրապայքարի պատճառով: Կամ՝ Ֆ. Ռուզվելտի արտաքին քաղաքականությունը 30-ականների վերջին, նույն հիմքով, չի կարելի անվանել «չեզոքության» քաղաքականություն: Ի դեպ, երբ գերմանացիները Ատլանտյան օվկիանոսում սկսեցին ջրասույզ անել դեպի Եվրոպա՝ Անտանտի երկրներ, զենք-զինամթերքներ և այլն տեղափոխող նավերի քարավանները, 1917 թ. ԱՄՆ-ը պատերազմ հայտարարեց Գերմանիային հենվելով նաև այդ հռչակագրի համապատասխան հոդվածի վրա: Նույնն էլ 1939-1940 թթ, երբ ակնհայտ դարձավ նաև, որ այլևս այդ հռչակագիրը կաշկանդում է ԱՄՆ-ի ազգային շահերի պաշտպանությունն աշխարհում ակնկալվող մեծ վերափոխությունների պայմաններում:

Դիտվել է՝ 5345

Մեկնաբանություններ