Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Էս ի՞նչ «պիտիմինուտկա» էր

Էս ի՞նչ «պիտիմինուտկա» էր
02.05.2013 | 19:18

Միտինգ չէր:

Քաղաքական եզրակացություն անե՞մ:
Անշուշտ:
Այսքան մարդ քարշ տալ, բերել, ամենքին հինգ հազար դրամով սիրաշահել` այս մի քանի րոպեների համա՞ր:
Իսկ ծրագրային դրույթնե՞րը, ուղերձնե՞րը, ճանապարհային քարտեզնե՞րը:
Նշանակում է` Գագիկ Ծառուկյանը.
ա. Իսկապես չէր ցանկանում, բացի ժողովուրդ ցույց տալուց, բացի իր մկանունքը ցուցանելուց, այլ բան:
Հանուն Օսկանյանի: Նա Օսկանյանին հասկացրեց, որ որոշողն ինքն է և ցանկացած մեկին ցանկացած պահի կազատի «գործից», եթե ինչ-որ բան ինչ-որ մեկն այնպես չանի:
բ. Ծառուկյանը իսկապես պայմանավորվածություն ունի Սերժ Սարգսյաի հետ` որոշ, առայժմ անտեսանելի հարցերի շուրջ:
գ. Ծառուկյանն իսկապես չի ցանկանում դառնալ ընդդիմություն:
դ. Ծառուկյանը չի ցանկանում կուսակցությունը տալ Օսկանյանին ու Քոչարյանին:
Վովա, չխանգարես Գագոյի միտինգը, թող ուր ուզում են, գնան, որ դռնով ուզում են մտեն-դուրս գան:
Մա´շալլա:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3843

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ