Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Իսկ դուք վարում ու վարում եք

Իսկ դուք վարում ու վարում եք
24.05.2013 | 00:54

Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ բավականին հետաքրքիր միջադեպեր գրանցվեցին. «ամենաէկզոտիկը», թերևս, երկխոսությունն էր, որ տեղի ունեցավ ամբիոնից ելույթ ունեցող «Ժառանգության» պատգամավորուհի Զարուհի Փոստանջյանի ու ՀՀԿ-ական Ռուբեն Հովսեփյանի միջև: Զարուհու ելույթը հիմնականում նվիրված էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որին նա անվանեց «խարդախ, կանաչեղեն ծախող»: Ռուբեն Հովսեփյանը տեղից ռեպլիկով արձագանքեց նրան. «Սա խորհրդարան է, Ձեզ կոռեկտ պահեք»: Փոստանջյանը պահանջեց իրեն չխանգարել ու անվրդով շարունակեց` «այդ խարդախ դատախազը…», Ռուբեն Հովսեփյանն էլ արդեն ավելի բարձրաձայն, թե` «խարդախը քո եղբայրն է», ապա վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց նիստը վարող Հովիկ Աբրահամյանից, սակայն վերջինս ձայն չտվեց արդեն լավ զայրացած Ռուբեն Հովսեփյանին: Հիշենք` Ռուբեն Հովսեփյանն Աղվան Հովսեփյանի եղբայրն է, իսկ Արաբկիրի թաղապետարանում աշխատող Զարուհի Փոստանջյանի եղբայրը մեղադրվում էր հարյուր հազար դրամ կաշառք վերցնելու մեջ:
Հաջորդ օրը կիսատ մնացած գործը լրացրեց ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր` Վահրամ Բաղդասարյանը` կրկին վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրելով, ստանալով և խիստ ռեալիստական շեշտերով «ենթատեքստեց» ոչ մեկից չնեղվող «դուխով» պատգամավորուհուն, ինչը նույնպես կոռեկտ չէր: Բայց, քանի որ անուն չէր հնչել, հակընդդեմ կողմն այն «չվերցրեց իր վրա»` վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրելով:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2383

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ