Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Վարդան ԽԱՐԱԶՅԱՆ. Ինքնամոռաց աստվածուրացություն

Վարդան ԽԱՐԱԶՅԱՆ. Ինքնամոռաց աստվածուրացություն
04.07.2013 | 12:16

Հիմա աշխարհը սատանայի պահանջարկը ունի և ոչ Աստծո, սատանայահպատակության մոլեգնությունը: Սա աշխարհի Վախճանի ժամանակաշրջանն է: Խոյագնա հոգեխանգարման մի հատված. որը չի կարող ունենալ և չունի իր Գրողն ու Մատենագիրը. անկումը հնարավոր չէ մատենագրել:
Ես այդ տարածքի բնակիչն ու տեսանողներից մեկն եմ, այդ պարագայի՝ այսինքն գահավիժման ընթացքի անզոր քարոզիչը: Իմ հաղորդակցման միջոցը աշխարհի հետ չնչին է, քանզի այն ընդամենը ձայնն է մարդկային՝ մեռնող կամ արդեն մեռած մի լեզու: Աշխարհը խումբ ու ոհմակ է, և աղմուկի մեջ արձակված քո ճիչը մնում է անանդրադարձ. քեզ ոչ թե չեն լսում, որ թերևս ծանակեն, այլ արդեն չեն նկատում: Ասես թե դու չկաս: Բայց իրենց մեջ ես:
Ժամանակների ինքնամոռաց աստվածուրացության այս պաստառին, մարդկային խեղկատակության և կատակերգության այս վերջին արարում՝ ամեն մի ճշմարիտ բանաստեղծ և քարոզիչ ինձ համար վերջին մոհիկան է և մի միայնակ ու չհասկացված Հովհաննես Մկրտիչ, որովհետև քարոզում է խելագարվածներին, ինչպես Նոյը՝ անդրջրհեղեղյան իր օրերում: Նա ինքն իր հերոսն է, իր ժամանակի և իր հասարակարգի դեգերյալ ավելորդը, և քացախածուծ սպունգը նրան ոչ թե խաչափայտի վրա են մեկնելու, այլ ժամանակն ինքնին, մեղսապաշտության իր ողջ խայտաբղետությամբ ու հանգամանքներով հանդերձ, ամեն օր, որպես քացախածուծ սպունգ, մատուցված է նրան:

Դիտվել է՝ 5614

Մեկնաբանություններ