Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Նրան ճանաչելու համար պետք է քայլել

Նրան ճանաչելու համար պետք է քայլել
16.07.2013 | 00:57

Եթե որոշ դեպքերում պատահականությունը պատմություն է փոխել, ապա մեր պատահական հանդիպումն ու զրույցը ԱԺ պատգամավոր ՌՈՒԲԵՆ ՍԱԴՈՅԱՆԻ հետ ՀՀԿ գրասենյակի մոտ հետաքրքիր բացահայտման պատճառ դարձան։

-Պարոն Սադոյան, թեև ընտրվել եք Կենտրոն վարչական շրջանից, բայց Կենտրոնի բնակիչները Ձեզ չեն ճանաչում։ Ըստ Ձեզ, ինչո՞ւ։ Օրինակ, ես, լինելով լրագրող և Կենտրոնի բնակիչ, Ձեզ` որպես օրենսդրի, չեմ ճանաչում։
-Ինձ թվում է, Դուք Կենտրոնում չեք բնակվում։
-Սխալվում եք, և՛ ծնողներս, և՛ ես ծնվել-մեծացել ենք Կենտրոն վարչական շրջանում։
-Ո՞ր թաղամասում եք ծնվել-մեծացել։
-Ծնվել եմ և մանկությունս անցել է Թումանյան փողոցում, այժմ ապրում եմ Ղազար Փարպեցու փողոցում։
-ՈՒրեմն Թումանյան փողոցով չեք քայլում։
-Քայլում եմ։
-Ի տարբերություն Ձեզ, ես ամեն երեկո եմ քայլում Թումանյան փողոցով և Ձեզ չեմ հանդիպել։
-Ասել է` պատգամավորի գործունեությունը (ինչով նրան ճանաչում է ընտրողը) պետք է դրսևորվի Թումանյան փողոցով քայլելով։
-Իհարկե, ես այդպես չեմ կարծում, ուղղակի որպես իմ Երևան քաղաք, որը շատ եմ սիրում, ես ամեն երեկո քայլում եմ։
-Է՜, բոլորն էլ երեկոները զբոսնում են, քայլում են։
-Ձեզ չեմ տեսել, չգիտեմ։
-Դուք քայլում եք ու բոլորին որպես պատգամավոր ֆիքսո՞ւմ եք։
-Այո, ես քայլում եմ ու բոլորին ֆիքսում եմ։
-Հիմա էլ եկեք ֆիքսենք Ձեր արած գործերը։ Ի՞նչ եք արել Կենտրոն վարչական շրջանի համար։
-Ի՞նչ եք կարծում, պատգամավորն ի՞նչ պետք է անի իր տարածքի համար։
-Պատգամավորը պետք է լսի իր ընտրողներին, իմանա նրանց խնդիրները, եթե օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն կա, փորձի դրանց լուծում գտնել, խնդիրներ վերհանել ԱԺ-ում, ակտիվ ներգրավված լինել օրենսդրական աշխատանքներում և այլն, և այլն։ Շարունակե՞մ թվարկել` ինչ պետք է անի պատգամավորը, թե ավելի լավ է մի երկու օրենք նշեք, որոնց վրա Դուք ակտիվ աշխատել եք։
-ԱԺ աշխատակազմին դիմեք։
-Ես ուզում եմ անձամբ Դուք նշեք Ձեր կատարած գործերը և ոչ աշխատակազմը։
-Ես չեմ ուզում նշել։ Այս պահին հանգստանում եմ։ Ձեր հարցերին չեմ ուզում պատասխանել։ Ես շատ ակտիվ աշխատում եմ հանձնաժողովի նիստերում։


Զրույցը`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Հ. Գ.- Պարզվում է` ԱԺ պատգամավորները չեն հասկանում իրենց ուղղակի առաքելությունը, եթե երեկոները փողոցով քայլելու փոխարեն աշխատում են ԱԺ-ում։ Կենտրոն վարչական շրջանի ընտրողները թող իմանան, որ իրենց պատգամավորին տեսնելու համար երեկոները պետք է քայլեն Թումանյան փողոցի երկայնքով։ Նաև չմոռանան պաստառները իրենց խնդիրներով, որպեսզի բազմազբաղ պատգամավորը քայլի ու ձեռքի հետ, ոտքի վրա ծանոթանա դրանց հետ։

Դիտվել է՝ 2034

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ