Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Նորից հարկի բարձրացում

Նորից հարկի բարձրացում
25.07.2013 | 16:23

Հարկային բարեփոխումների շղարշի տակ կառավարությունը «մանրից» բարձրացնում է հարկերը, անունը դնելով պայքար ստվերի դեմ։ Գործադիրի հուլիսի 25-ի նիստում ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը ներկայացրեց «Ծխախոտի և ալկոհոլի ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխության մասին» հայեցակարգը, որով նախատեսվում է բարձրացնել ակցիզային հարկի դրույքաչափերը։ Արդյոք այս հայեցակարգը չի՞ հակասում տարիներ առաջ կառավարության որդեգրած` հարկերը չբարձրացնելու քաղաքականությանը։ Այս հարցը կառավարության նիստից հետո փորձեցինք ճշտել պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանից։

-Ֆինանսների նախարարության մշակած հայեցակարգում նշված է, որ դրույքաչափի բարձրացման հարցը պետք է քննարկվի և ուսումնասիրվի։ Այսինքն, այն որպես միջոցառում հստակ ամրագրված չէ այս ծրագրում։ Դեռևս հարցը պետք է բազմակողմանի ուսումնասիրվի, այդ թվում նաև` պետք է դիտարկվի մեր հարևան երկրների ակցիզային հարկի դրույքաչափերի հետ ներդաշնակ լինել-չլինելու հարցը։
-Ըստ Ձեզ, որքա՞ն կարող է բարձրանալ դրույքաչափը։
-Ամեն ինչ պայմանավորված է լրացուցիչ ուսումնասիրություններով։ Այս պահին որևէ այլ բան ասել չեմ կարող։
-Վերջին 3-4 ամսում շատ գործարարներ դժգոհում են, որ հարկայինը կրկին անցել է իր հին գործելաոճին` միևնույն հիմնարկը տասն անգամ ստուգման է ենթարկում։ Ինչո՞վ է դա պայմանավորված։
-Ստուգումներն իրականացվում են բացառապես օրենքի սահմաններում` ռիսկային չափանիշների հիման վրա։ Օրենքով սահմանված ստուգումներից ավելի ստուգումներ չեն իրականացվում։


Ճեպազրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2391

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ