Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ալիևի հերթական իդեա ֆիքսը

Ալիևի հերթական իդեա ֆիքսը
24.09.2013 | 00:36

Երեկ մեկնարկած ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում տեղի են ունենալու երկկողմ հանդիպումներ, մասնավորապես Մաքսային միության դեֆակտո և սպասվելիք անդամ երկրների ղեկավարների, այդ թվում և` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ու Սերժ Սարգսյանի միջև:
Շատերը, այդ թվում և` Ադրբեջանը, հույս ունեն, թե Ղազախստանը դեմ կլինի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը Ղարաբաղի պատճառով, և անդամակցության դեպքում` հանուն ադրբեջանցի յուր «յոլդաշների», կպահանջի, որ մաքսային կետ դրվի Հայաստանի և Ղարաբաղի միջև:
«Դա ադրբեջանցիների ու նախագահական ընտրությունների գնացող Ալիև Կրտսերի հերթական իդեա-ֆիքսն է` ներքին օգտագործմանը միտված, որպեսզի հիմա էլ ազերիները այդ կուտն ուտեն. նման բան չկա ու չի կարող լինել. կան հարցեր, որոնց շուրջ մեր մոտեցումները երկաթյա են, և ռուսները դա շատ հստակ գիտեն»,- ասաց մեր աղբյուրը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1282

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ