Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
22.10.2013 | 00:05

Իսկ որովհետև հրեաները նշան են հայցում, և հեթանոսներն իմաստություն են փնտրում, մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին՝ ի գայթակղություն հրեաների և ի հիմարություն հեթանոսների, բայց նրանց համար, որ կանչված են, հրեաներ թե հեթանոսներ, Քրիստոսը Աստծու զորությունն ու Աստծու իմաստությունն է, որովհետև Աստծու հիմարն ավելի իմաստուն է, քան մարդկային իմաստությունը, և Աստծու տկարն ավելի զորեղ է, քան մարդկային զորությունը։


Կորնթացիներին Ա 1. 22-25

Դիտվել է՝ 1898

Մեկնաբանություններ