Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Ջահե՜լ, սիրո՜ւն, լեզվանի՜»` կասեր Վանոն

«Ջահե՜լ, սիրո՜ւն, լեզվանի՜»` կասեր Վանոն
12.11.2013 | 00:30

ՈՒրբաթ օրը ՕԵԿ առաջնորդ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի քառասունհինգամյակի արարողությանը մասնակցել է ոչ միայն հայաստանյան ողջ իսթեբլիշմենտը, հրավիրված է եղել ողջ Անվտանգության խորհուրդը, այլև իր «լավ հայ ընկերոջը» անձամբ շնորհավորելու համար տիկնոջ հետ Հայաստան է ժամանել ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Իսկ ՌԴ անվտանգության քարտուղար Ն. Պատրուշևը շնորհավորական ուղերձ է հղել, հեռախոսազրույց է ունեցել իր կոլեգայի հետ: Դասական երաժշտական «կանոնակարգով» առաջնորդվող «Վիվալդի» ռեստորանային համալիրում են եղել նաև Կալինինգրադի նախկին նահանգապետ, ոչ անհայտ միլիարդատեր Գեորգի Բոոսը և ռուսական էլիտան ներկայացնող այլ ազդեցիկ գործիչներ: Հայաստանյան ներկապնակն էլ պակաս գունեղ չի եղել` հին և արդի քաղաքական գործիչներով, կողք կողքի նստած հին ու նոր դատախազներով, կուսակցական լիդերներով, ինչպես նաև խիստ «շարքային» ՕԵԿ անդամներով:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1975

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ