«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Մի ձեռքով վերցնում են, մյուսով՝ տալիս

Մի ձեռքով վերցնում են, մյուսով՝ տալիս
28.11.2013 | 18:52

Սոցիալապես անապահով ընտանիքների բեռը կառավարությունը որոշեց թեթևացնել։ Գործադիրը հաստատեց սահմանամերձ և բարձրլեռնային շրջանների սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու մասին որոշումը։ Այն պայմանավորված է այս տարի բուհերում ուսման վճարների բարձրացմամբ, և պետությունը փորձում է թեթևացնել տվյալ սոցիալական խավի վիճակը։ «Սա լուրջ քաղաքական բովանդակություն ունեցող հարց է»,- կառավարության այսօրվա նիստում ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը և կրթության ու գիտության նախարարությանը հորդորել՝ հասարակությանը լայնորեն իրազեկել այս հարցում։ Վարչապետի գնահատմամբ՝ կրթությունը պետք է հասանելի լինի բոլոր խավերին։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3036

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ