Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Դե, եթե մաս-մաս կարելի է վճարե՜լ...»

«Դե, եթե մաս-մաս կարելի է վճարե՜լ...»
23.12.2013 | 17:41

Մեր ժողովուրդը այնքան է վախեցած «բարեփոխում» բառից, որ անգամ լավ փոփոխությունը ծանր է ընդունում: Այն, որ, այսպես կոչված, բարեփոխումներից մարդիկ «մրսում» են, հասկանալի է, քանզի որքան շատ ենք «բարեփոխվում», այնքան կյանքը դժվարանում է: Բայց լինում են դեպքեր, երբ բարեփոխումն իրոք կարող է ինչ-որ բան փոխել, եթե, իհարկե, տարբեր քաղաքական ուժեր շիլաշփոթ չսարքեն մարդկանց գլխում, օրինակ, ինչպես տաքսի վարելու թույլտվության նոր կարգի դեպքում: Դրանում համոզվեցինք օրերս` տաքսու վարորդի հետ զրուցելիս, ինչն էլ ներկայացնում ենք նույնությամբ:

- Տրանսպորտի նախարարը իրա արևին բարեփոխում ա անում, բայց մեզ կրակի մեջ ա գցում: Ինչի՞ ես պիտի 150 հազար դրամ մուծեմ թույլտվության համար:
-Կարծում եք` տարեկան 150 հազար դրամը մե՞ծ գումար է:
-Բա ի՞նչ ա, ես էդքան աշխատո՞ւմ եմ, որ:
-Ամսական ինչքա՞ն եք աշխատում` 15 հազարից 20 հազար դրա՞մ:
-Չէ, տենց ըլնի` ինչի՞ եմ քշում:
-ՈՒրեմն, ամսական 150 հազար կաշխատեք:
-Դե...
-Դե, հիմա նոր կարգը իրավունք է տալիս , որ ցանկացած մարդ ստանա տաքսի վարելու թույլտվություն` վճարելով տարեկան 150 հազար դրամ: Եվ ամենակարևորը` նոր կարգի համաձայն` կարելի է տարեկան վճարը կատարել եռամսյակների ընթացքում: Դրա հետ մեկտեղ, բոլոր այլ վճարներից վարորդն ազատվում է: Եվ մի բան էլ` մարզկենտրոնների և գյուղական համայնքների համար տարեկան գումարը ավելի քիչ է: Ինչո՞վ են վատ այս պայմանները: Ի վերջո, չկա երկիր, որ լիցենզիայի համար վճար չգանձի:
-Հա դե, եթե մաս-մաս կարելի է վճարե՜լ...


Ժասմեն ՎԻԼՅԱՆ
Հ. Գ. - Մեր զրույցն այստեղ էլ ավարտվեց, և վարորդն ամբողջ ճանապարհին էլ ոչ մի բառ չասաց։ Երևի մտքում ծանր ու թեթև էր անում:

Դիտվել է՝ 1043

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ