Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Տոն են նվիրում, բայց ուզող չկա

Տոն են նվիրում, բայց ուզող չկա
16.01.2014 | 17:36

Կառավարությունը փորձում է շահել երիտասարդության սիրտը։ ԿԳ նախագահ Արմեն Աշոտյանը կառավարության նիստում առաջարկեց մայիսի 16-ը պետականորեն հայտարարել Երիտասարդության օր։ «Երիտասարդները երկու տոն ունեն, երրորդն ինչի՞ համար է»,- իրավացիորեն նկատեց տրանսպորի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։ «Մայիսը հաղթանակների ամիս է, թող տոնը լինի»,- հակադարձեց Արմեն Աշոտյանը՝ շատ լինի, քիչ չլինի տարբերակով։ Տոնը՝ տոն, բայց, կարծում ենք, լրացուցիչ տոնական օրը դժվար թե երիտասարդներին մոռացության տա աշխատատեղերի, տրանսպորտի գնի բարձրացման, պարտադիր կուտակային կենսաթոշակի խնդիրները։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2387

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ