Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Կանցկացվեն փորձնական քննություններ

Կանցկացվեն փորձնական քննություններ
02.05.2014 | 13:50

Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ այս իրականացվելու են փորձնական միասնական քննություններ «Անգլերեն», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Քիմիա», «Աշխարհագրություն» առարկաներից: Քննությունների նպատակն է դիմորդներին ծանոթացնել կառուցվածքային փոփոխություններին, հնարավորություն տալ նրանց ստուգելու իրենց գիտելիքները և ծանոթանալու լրացման կարգին:

Քննություններն իրականացվելու են անվճար: Ցանկացողներն իրենց դպրոցների միջոցով կարող են դիմել կրթության վարչություններ, իսկ ավագ դպրոցների տնօրենները կարող են զանգահարել Գնահատման և թեստավորման կենտրոն (հեռ.՝ 010 55 94 31):

Դիտվել է՝ 2043

Մեկնաբանություններ