Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Տեղի ունեցավ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը

Տեղի ունեցավ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը
06.06.2014 | 14:19

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարանում տեղակայված քննական կենտրոն, որտեղ կազմակերպվել էր «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը: Նախարարը շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների հետ, ինչպես նաև հանդիպել ծնողներին և պատասխանել նրանց հուզող հարցերին: Շրջայցից հետո նախարարը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են շտեմարանների բովանդակությանը, կրկնուսույցների խնդրին, բուհերի վարձավճարներին, հաշմանդամություն ունեցող դիմորդներին և նպատակային ընդունելությանը:

Անդրադառնալով շտեմարանների խնդրին` Ա. Աշոտյանը նշել է, որ ընդունելության նախապատրաստական փուլում շատ քիչ դժգոհություններ են եղել` շտեմարաններում հնարավոր վրիպակների մասով. «Կարող ենք փաստել, որ վերջին տարիներին շտեմարանների բովանդակությունը լուրջ անհանգստություն չի հարուցում դիմորդների շրջանում, որովհետև քննական թեստերում համարյա բացակայում են երկիմաստ հարցադրումներով հարցերը: Եվ, առհասարակ, վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ ընդունելության քննությունները «սեզոնային տենդից» փոխակերպվել են ընթացիկ բնականոն իրավիճակների, որի նկատմամբ հանրային ուշադրությունը, իհարկե, առկա է, բայց այն չի կրում ծայրահեղ բնույթ: Վստահաբար կարելի է ասել, որ մեր իրականացրած կրթական բարեփոխումներից ընդունելության քննություններն ամենաակնառուն են: Թեստային համակարգը, իր բոլոր թերություններով հանդերձ, ունի շատ առավելություններ. այստեղ նվազագույնի է հասցված մարդկային գործոնը և դրա հետ կապված` կոռուպցիոն ռիսկերը: Որպես բարեփոխումների շարունակություն` գուցե կարելի է մտածել թեստերի որակը բարձացնելու մասին»,-նշել է նախարարը` հավաստիացնելով, որ եթե թեստերում լինեն բովանդակային վիճահարույց հարցեր, դրանք կանցեն մասնագիտական լուրջ քննարկումներ և որոշում կկայացվի` հօգուտ դիմորդի: Նախարարը ևս մեկ անգամ տեղեկացրել է, որ հունվարի 1-ից կգործի ուսանողների վարձավճարներին ուղղված աննախադեպ փաթեթը, որը լավ սովորող, սակայն անվճարունակ ուսանողների համար կբացի նոր հնարավորություններ:

Դիտվել է՝ 1695

Մեկնաբանություններ