Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Սիրեք թիմը Ձեր մեջ, և ոչ Ձեզ՝ թիմում

Սիրեք թիմը Ձեր մեջ, և ոչ Ձեզ՝ թիմում
11.09.2014 | 19:25

Ջրային տնտեսության կոմիտեի նորանշանակ նախագահ Վահե Հակոբյանն իր նշանակումը պայմանավորում է քաղաքական թիմի որոշմամբ ու նշում. «Մենք քաղաքական թիմ ենք»։ Եվ քանի որ լրագրողների հետ ճեպազրույցում Վահե Հակոբյանն ինքն իրեն քաղաքական թիմի անբաժանելի մաս ներկայացրեց, նրան հարցրինք.

-Որպես քաղաքական թիմի անդամ, ի՞նչ եք կարծում, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը կրկին կվերադառնա՞ իր պաշտոնին։
-Կարծում եմ՝ մոտ ապագայում կնշանակվի Սյունիքի մարզպետը, և բոլորս կիմանանք նրա անունը։ Մինչ այդ չեմ ուզում ինչ-որ անուններ տալ, քանի որ դա իմ տիրույթից դուրս է։


Ճեպազրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1295

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ