Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Կ. Պոլսի Սբ. Փրկչյան ազգային հիվանդանոցում

Կ. Պոլսի Սբ. Փրկչյան  ազգային հիվանդանոցում
12.09.2014 | 11:50

«Ամեն անգամ, երբ հիվանդանոցի մասին անպատշաճ խոսակցություններ են շրջում, չափազանցությամբ հանդերձ` դրանցից մեկ-երկուսը ճշմարիտ են թվում: Այսպես, մահմեդականություն ընդունելուց հետո Վարդան անունով մի տղա վերադառնում է հայ եկեղեցու գիրկը և ապահովության ու պատսպարվելու համար տեղավորվում հիվանդանոցում, որպես մոմարանի աշակերտ: Բայց մոմարանի վերակացուի անբարոյական վայրագության զոհ դառնալով` ստիպված հեռանում է ու կրկին տաճկանում: «Մասիս»-ում տպագրված են նաև այսպիսի տողեր. «Ովքե՞ր են ճեմարանի ուսուցիչները. պանիր-հացով ու զեյթին հացով բավարարվող բարեհամբավ վարժապետներ, որոնք գիշերը գինովնանալով` ճեմարանում ծեծկռտուք են սարքում, հայհոյելով և աղաղակելով` միմյանց ճակատ են պատռում ու քիթ արնոտում»:

Բիւզանդ ՔԷՉԵԱՆ
1860 թ.

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2069

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ