Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Վարչապետը նոր տուրքին դեմ էր, բայց...

Վարչապետը նոր տուրքին դեմ էր, բայց...
19.09.2014 | 01:47

«Ի՞նչ հաշվարկներից ելնելով եք 10000 դրամի նոր տուրք սահմանում»,- կառավարության նիստում հարցրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին։ Վարչապետի հարցը, թերևս, անսպասելի էր փոխնախարարի համար: «Ես կարծում եմ՝ դա շատ մեծ բեռ չի առաջացնի»,- պատասխանեց նա։ Եվ քանի որ վարչապետը փոխնախարարի կարծիքը չէր հարցրել, այլ կոնկրետ հարց էր տվել, փոխնախարարի հետագա ենթադրությունները կանխելով ասաց. «Ձեր կարծիքն այնքան կարևոր չէ։ Մենք բյուջեն լրացնելու խնդիր ունե՞նք, և եթե այդպես է, ապա ինչու 10 և ոչ թե 20000 դրամ չսահմանենք»։ Երկխոսությունը կշարունակվեր, եթե վարչապետը չհանձնարարեր երկու օրվա ընթացքում խնդիրն ուսումնասիրել։ Իսկ հարցը վերաբերում է 40 տոննայից ավելի քաշ ունեցող բեռնատարներից և չմասնատվող բեռնափոխադրող ավտոմեքենաներից 10000 դրամ պետտուրք գանձելուն՝ մայրաքաղաքի կենտրոն մտնելու համար։ Ի դեպ, եթե փոխնախարարը չավելացներ, որ այս հարցը քննարկվել է նաև Եվրասիական միության անդամակցության շրջանակում, ապա այն, երևի, ընդհանրապես դուրս գար օրակարգից։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1180

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ