Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Կարելի է ասել, որ լսումներն այս մասով կազմակերպված էին լրատվամիջոցների համար

Կարելի է ասել, որ լսումներն այս մասով կազմակերպված էին լրատվամիջոցների համար
28.10.2014 | 16:24

ԱԻՆ-ի և ոստիկանության բյուջեի նախագիծը լսվեց գրեթե առանց պատգամավորների` մոտ 8 օրենսդիր էր ներկա։ Այնպես որ, կարելի է ասել, որ լսումներն այս մասով կազմակերպված էին լրատվամիջոցների համար. նրանց պակասը չէր զգացվում։ Ֆինանսների փոխնախարար պարոն Սաֆարյանի ներկայացմամբ, պետբյուջեի նախագծով նախատեսվում է 36 մլրդ դրամ հատկացնել ոստիկանությանը, 984 մլն դրամ` արտակարգ իրավիճակների նախարարությանը։ Փոխնախարարը նշեց, որ ոստիկանությանը հատկացվող 36 մլրդ-ից 31,4-ն ուղղվելու է աշխատավարձերին, իսկ ԱԻՄ-ին նախատեսվող 984 մլն-ից 936 մլն-ն է տրամադրվում աշխատավարձերին։ Հետաքրքիր էր Կորյուն Նահապետյանի խնդրանքը փոխնախարարին` ներկայացնել աշխատավարձերի տեսակարար կշիռը։ Գուցե և աշխատավարձերի բարձրացումը կարևոր խնդիր է, սակայն շատ անհասկանալի է, թե ինչպես պետք է չնչին գումարով արտակարգ իրավիճակների նախարարությունը և՛ զարգանա, և՛ ապահովի աշխատավարձերի աճ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1606

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ