Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

120-130 միլիոն դոլար է պետք

120-130 միլիոն դոլար է պետք
07.11.2014 | 12:35

«Հին Երևան» նախագիծը կյանքի կկոչվի, բայց դրա համար անհրաժեշտ են լուրջ ներդրումներ։ Գործադիրի երեկվա նիստում հաստատվեց Կոնդ թաղամասի և Գլխավոր պողոտային հարակից փողոցները պետական գերակա շահ ճանաչելու մասին որոշումը։ «Հարցը նախապես ուսումնասիրվել է, և, հաշվի առնելով ծրագրի կարևորությունը, նպատակահարմար է գտնվել տարածքը տրամադրել միասնական կառուցապատողին»,- ասաց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը։ Լավն այն է, որ ծրագրում կարևորված է նաև Կոնդ թաղամասի բնակիչներին բնակարանով ապահովելու խնդիրը։ Գուցե այս անգամ բախտը նրանց ժպտա և կոտրած տաշտակի առջև չհայտնվեն։ Իսկ այն, որ «Հին Երևան» նախագիծը կարող է իրականություն դառնալ, մեծապես պայմանավորված է ներդրումներով։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուսով է, որ հարցը կլուծվի. «Մեր հայրենակիցներից մեկին խնդրել ենք 120-130 մլն դոլարի ներդրում կատարել։ Որոշ խոչընդոտներ դեռևս կան, և այժմ փորձում ենք հաղթահարել։ Եթե դա մեզ հաջողվի, 2015-ի վերջում լուրջ ձեռքբերումներ կունենանք»։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1507

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ