Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ստեղծվել է հայոց լեզվի էլեկտրոնային առցանց բառարանների շտեմարան

Ստեղծվել է հայոց լեզվի էլեկտրոնային առցանց բառարանների շտեմարան
07.11.2014 | 14:24

«ԻՍՄԱ» ՍՊԸ-ն հայոց լեզվի (արևելահայերեն, արևմտահայերեն, գրաբար) բացատրական և թարգմանչական (10 օտար լեզուներով ՝ անգլերեն, ռուսերեն, թուրքերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թալիշերեն, զազալի, լեզգիերեն, լատիներեն, քրդերեն) առցանց բառարանների մշակում է իրականացրել (www.translator.am)՝ ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՊՃՀ-ի օժանդակությամբ:
Այսօր ՀՀ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը և «ԻՍՄԱ» ՍՊԸ-ի տնօրեն, ՀՊՃՀ պրոֆեսոր Էդիկ Մանուկյանը հայալեզու էլեկտրոնային առցանց շտեմարանի գործունեությանն առնչվող հուշագիր են կնքել: Հուշագրով շտեմարանի որակի վերահսկման գործառույթը կհանձնվի ՀՀ լեզվի պետական տեսչությանը: Շտեմարանը ստեղծողները նպատակ ունեն օգնելու յուրաքանչյուր հայի՝ ավելի մոտ լինելու համար իր մայրենի լեզվին: Մշակվել է բառարանների նոր տեխնոլոգիա, որի միջոցով յուրաքանչյուր տառ և հնչյուն ուղեկցվում են ձայնային հնչեղությամբ: Կայքում ներառված է նաև հոմանիշների մեծ շտեմարան՝ կազմված 94 000 միավոր բառից:

Դիտվել է՝ 1943

Մեկնաբանություններ