Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Արթուր Ջավադյանի սենսացիան

Արթուր Ջավադյանի սենսացիան
14.11.2014 | 11:13

ԿԲ-ի նախագահ Արթուր Ջավադյանի սրտին երևի թե «ցավ է տվել» ժողովրդի ցածր կենսամակարդակը, և նա որոշել է կառավարության մակարդակով այն լուծել, կամ էլ գլխավոր դրամատան ղեկավարը իր բոլոր պարերը պարել էր, մնացել էր այս մեկը։ «Մեր նպատակն է հանրապետությունում բարձրացնել բնակչության ֆինանսական գրագիտությունը, ինչը կնպաստի երկրի զարգացմանը»,- այս աբսուրդ գաղափարը լուրջ դեմքով կառավարությանը ներկայացրեց ԿԲ-ի նախագահը, խոսելով «ֆինանսական կրթման ազգային ռազմավարության» մասին։ Փաստորեն, որ երկիրը տնտեսական աճ այս տարիներին չուներ, մեղավորը ժողովուրդն էր։ Սակայն ժողովուրդը այս առումով շատ ավելի կոշտ ասացվածք ունի` «վատ պարողին... գիտենք ինչն է խանգարում»։ Իսկ եթե Արթուր Ջավադյանը որոշել է բարձրացնել բնակչության ֆինանսական գրագիտությունը, նշանակում է, որ յուրաքանչյուր բնակիչ այնքան գրագետ կդառնա, որ Արթուր Ջավադյանի գրագիտությանը կհասնի և արդյունքում, արի ու տես, նրա նման երեք ծառայողական մեքենա կարող է ունենալ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1240

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ