Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Միացումը կրճատում չի ենթադրում

Միացումը կրճատում չի ենթադրում
14.11.2014 | 11:16

«Նախարարությունների միացումը միանշանակ չի թուլացնի մեկը մյուսին, հակառակը, կնպաստի զարգացմանը»,- կառավարության նիստից հետո մեզ հետ ճեպազրույցում ասաց տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, երբ նրանից փորձեցինք ճշտել, թե ԱԻ և տարածքային կառավարման նախարարությունների միացումից որևէ մեկի գործառույթը չի՞ թուլանա։ Փոխնախարարը վստահ է, որ այս միավորումը զարգացում կապահովի, սակայն ինչպե՞ս, դեռևս, կարծում ենք, անհասկանալի է, քանի որ ֆինանսներն են առաջին հերթին որոշում որևէ կառույցի զարգացումը։ Իսկ 2015-ի պետբյուջեի նախագծով ավելացում նախատեսված չէ այս ոլորտներում։ Ի դեպ, տեղեկացանք նաև, որ կադրերի փոփոխություն ևս չի սպասվում։ Արդյոք այդպիսով չի՞ ուռճացվում նախարարությունը։ «ՈՒռճացում չի ենթադրվում։ Այո, կադրերը հիմնականում կպահպանվեն, սակայն, կարծում եմ, կրճատումներ կլինեն կրկնվող վարչություններում»,- պարզաբանեց Վաչե Տերտերյանը:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1381

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ