Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Ոսկի ու արծաթ

Ոսկի ու արծաթ
27.01.2015 | 12:50

Ղազախստանի Ալմաթի քաղաքում ավարտվել է սամբոյի աշխարհի գավաթի փուլերից մեկը, որը, ի պատիվ տվյալ երկրի նախագահի, կրում է «Նազարբաևի մրցանակներ» անվանումը: Միջազգային մրցաշարում լավ են հանդես եկել հայ պատվիրակները: 52 կիլոգրամ քաշային կարգում անպարտելի է մնացել Տիգրան Կիրակոսյանը, իսկ 82-ում արծաթե մեդալով է նշանավորել մրցելույթը Աշոտ Դանիելյանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 773

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ