Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Ծառուկյանը կատարեց իր ուխտը` կառուցել յոթ եկեղեցի

Ծառուկյանը կատարեց  իր ուխտը` կառուցել յոթ եկեղեցի
28.04.2015 | 00:27

Ըստ շրջանառվող լուրերի, Գագիկ Ծառուկյանը, որ անչափ ծանր էր տանում «կոշտ» ձևով քաղաքականությունից դուրս գալու ընթացքը, վերջին շրջանում բավականին լուրջ հոգևոր տրանսֆորմացիաներ է ապրել, սկսել է Աստծուն անչափ լուրջ վերաբերվել, հավատալ, աղոթել: Ի դեպ, շատերը պնդում են, թե այդտեղ իր լուման ունի նաև ոչ անհայտ Զորավարը` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որը, ճիշտ է, Ծառուկյանին չտարավ Եղեռնի հուշահամալիր աղոթելու, այնուհանդերձ, երբեմնի ընկերոջ հետ այսօր էլ լավ հարաբերությունների մեջ գտնվող «Փարև, Զորավարը» ռաբունային մաստեր-կլասներ է տվել քաղաքականությունից «մոլորյալ» Գագիկ Ծառուկյանին: Ընդ որում, նախորդ օրը Ծառուկյանը կատարեց իր ուխտը` կառուցել յոթ եկեղեցի. յոթերորդն օծվեց Նուբարաշենում: Չմոռանանք, որ Ծառուկյանի կինը` տիկին Ջավահիրը, ըստ մեր աղբյուրների, նույնպես Հայ առաքելական եկեղեցու նվիրյալ հետևորդներից է:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1623

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ