«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

«Փյունիկը» մնում է առաջատար

«Փյունիկը» մնում է առաջատար
28.04.2015 | 11:33

Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրը: «Գանձասար-Կապան»-«Փյունիկ» մրցավեճում հանդիպման ելքը որոշել է խաղավարտին հյուրերի խփած միակ գոլը: Սա առաջատարի` «Փյունիկի» համար հաղթանակ էր երկու անընդմեջ պարտությունից հետո: Այն ունի 48 միավոր: Նույն օրը կայացել է ևս մեկ հանդիպում: «Ալաշկերտը» 1:2 հաշվով զիջել է «Միկային»: Նախօրեին մրցած «Շիրակն» ու «Բանանցը» համապատասխանաբար առավելության են հասել «Արարատի» (4:0) և «ՈՒլիսի» (3:0) նկատմամբ: Գյումրեցիները 44 միավորով երկրորդ հորիզոնականում են, երրորդում «ՈՒլիսն» է 41 միավորով ու մեկ պակաս անցկացրած խաղով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 859

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ