Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ՝ գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին:               
 

Ոչ միայն մարզերը, այլև մանկապարտեզները

Ոչ միայն մարզերը, այլև մանկապարտեզները
03.07.2015 | 01:24

Հայաստանի բոլոր մարզերին կառավարության որոշմամբ հատկացվող ընդհանուր գումարը կկազմի 4 մլրդ 350 մլն դրամ։ «Գումարները հատկացվելու են մարզպետարաններին` մարզերում առկա հիմնախնդիրները լուծելու նպատակով»,- գործադիրի նիստում ասաց տարածքային կառավարման և ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։ Գուցե նախարարի այս առաջարկը պայմանավորված է տարբեր մարզեր իր այցերով։ Հիշեցնենք, որ Արմեն Երիցյանը նախընտրում է տեղում իրազեկ լինել իրավիճակին։ Իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին կարևորեց հատկապես ամառային շրջանում մանկապարտեզների սանիտարահիգիենիկ և սննդի անվտանգության պահպանման խնդիրը, հանձնարարելով նախարարին բոլոր մարզերում առանձնակի ուշադրություն դարձնել այս հարցին։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1712

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ