Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Աշնան վերջին էներգետիկայի «ճտերը» կհաշվեն

Աշնան վերջին էներգետիկայի «ճտերը» կհաշվեն
11.09.2015 | 00:19

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը շատ արագ շնորհավորեց արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին պաշտոն ստանձնելու առիթով և դիմեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին. «Ներկայացրեք՝ ինչ փուլում են էլեկտրաէներգիայի սակագնի ուսումնասիրության և ՓՄՁ-ին ու սոցիալապես անապահով ընտանիքներին փոխհատուցման գործընթացները»։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն աչքալուսանք ուներ. նա վստահեցրեց, որ մինչև սեպտեմբերի 20-ը փոխհատուցումը կտրամադրվի։ Միևնույն ժամանակ նախարարը նշեց, որ այս պահին կատարվում են հաշվարկներ։ Պարզվեց, որ սեպտեմբերը որոշիչ է լինելու այս հարցում։ Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ևս խոստացավ, որ սակագնի ուսումնասիրությունների առաջին փուլը կավարտվի սեպտեմբերի վերջին, իսկ մինչև նոյեմբերի վերջը կավարտվեն աշխատանքների երկրորդ և երրորդ փուլերը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1212

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ